Հաճախ տրվող հարցեր

1. Հաշմանդամության սահմանում

Հարց 1։Ու՞ր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Եթե անձն ունի առողջական խնդիրներ և կարիք է առաջացել հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բժշկական հաստատություն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններից, ախտորոշման ճշգրտումից և բուժումներից հետո (առնվազն 3 ամիս` ամբուլատոր և հիվանդանոցային պայմաններում), անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր (ձև 88)` տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ներկայացնելու և փորձաքննվելու համար:

Հարց 2։Ո՞ւմ կողմից է անձին սահմանվում հաշմանդամություն:

Անձին հաշմանդամություն է սահմանվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների կողմից (ներկայումս գործում է 27 հանձնաժողով): Հանձնաժողովների հասցեների և հեռախոսահամարների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ «114» թեժ գիծ ծառայություն զանգահարելու կամ www.hhbsp.am կայքէջ այցելելու միջոցով:

Հարց 3։Ի՞նչ իրավական ակտերով են առաջնորդվում բժշկասոցիալական փորձաքննական /ԲՍՓ/ մարմիններն անձին հաշմանդամություն սահմանելիս:

ԲՍՓ մարմինների կողմից անձին հաշմանդամություն է սահմանվում համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման և ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման դրույթների:

Հարց 4։Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն հաշվառում չունեցող անձանց կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Հարց 5։Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

Հարց 6։Հաշմանդամության կարգավիճակ ստանալու նպատակով բժշկասոցիալական մարմիններին դիմող անձին` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է՝

  1. Հաշմանդամության 1-ին խումբ,
  2. Հաշմանդամության 2-րդ խումբ,
  3. Հաշմանդամության 3-րդ խումբ,
  4. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ /մինչև 18 տարեկան/:

Հարց 7։Ի՞նչ ժամկետում է հաշմանդամության սահմանման մասին որոշումը հանձնվում անձին:

Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Հարց 8։Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով: 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված` անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը:

Հարց 9։Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետևանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով և օրգանիզմի օրգանների և օրգան - համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը հանգեցնում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում) իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների),
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

Հարց 10։Ի՞նչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամություն սահմանելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձևից և ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

2. Հաշմանդամության ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն

Հարց 1։Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ում հաշմանդամություն է սահմանվել`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով՝ անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ ունեցել են հետևյալ աշխատանքային ստաժը`

Տարիքային խումբըԱշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 տարեկան2 տարի
23-ից մինչև 26 տարեկան3 տարի
26-ից մինչև 29 տարեկան4 տարի
29-ից մինչև 32 տարեկան5 տարի
32-ից մինչև 35 տարեկան6 տարի
35-ից մինչև 38 տարեկան7 տարի
38-ից մինչև 41 տարեկան8 տարի
41-ից մինչև 44 տարեկան9 տարի
44-ից բարձր10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցող անձանց նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Հարց 2։Ո՞ր օրվանից է նշանակվում հաշմանդամության կենսաթոշակը:

Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Հարց 3։Ինչպե՞ս է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը:

Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով՝ 6400 դրամ (16000x40%-ով),

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով՝ 3200 դրամ (16000x20%-ով):

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է համապատասխան աշխատանքային ստաժով. աշխատանքային կենսաթոշակի չափին, ըստ հաշմանդամության խմբի, ավելացվում հավելումը:

Օրինակ` 2014թ. հունվարի 1-ից`

10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում`


Հաշմանդամության (1-ին խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի`

Կ=16000(դրամ)+(10x800(դրամ)x1(գործակից))+16000*40%(հավելում) = 30400 դրամ:


Հաշմանդամության (2-րդ խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի`

Կ=16000(դրամ)+(10x800(դրամ)x1(գործակից))+16000*20%(հավելում) = 27200 դրամ:

Հարց 4։«Հաշմանդամ երեխային» կամ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում:

Կենսաթոշակ նշանակելու համար՝ տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենuաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժի առկայության դեպքում, աշխատանքային uտաժում հաշվառվում է նաև ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` «հաշմանդամ երեխային» մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի:

Հարց 5։Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում բաց թողնված ի՞նչ ժամանակահատվածի համար է կենսաթոշակ վճարվում:

Եթե անձը բաց է թողել հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը, և այդ ժամկետից հետո` 3 ամսվա ընթացքում, վերստին հաշմանդամ է ճանաչվել, ապա կենսաթոշակը բաց թողնված ժամանակահատվածի` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար վճարվում է: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը 3 ամսից ավելի բաց թողնելու և վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում բաց թողնված ժամանակահատվածի համար կենսաթոշակ չի վճարվում:

Հարց 6։Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող հաշմանդամ կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող անձին հաշմանդամության նպաստ չի վճարվում:

Հարց 7։Լրացել է անձի հաշմանդամության ժամկետը, բայց նա բժշկասոցիալական վերափորձաքննության համար չի դիմել ու մահացել է: Նրա հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվու՞մ է:

Այո, վճարվում է, եթե հաշմանդամ ճանաչված անձը հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում չի ներկայացել վերափորձաքննության և մահացել է:

Հարց 8։Անձը ճանաչվել է հաշմանդամ, բայց կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) ստանալու համար չի դիմել և մահացել է: Հուղարկավորությունը կատարած անձը իրավունք ունի՞ ստանալ թաղման նպաստ:

Հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:

Հարց 9։Ովքե՞ր և ի՞նչ պայմաններով կարող են օգտվել էլեկտրատրանսպորտով (մետրո, տրոլեյբուս) անվճար օգտվելու իրավունքից:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու իրավունք։ Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Հարց 10։Ո՞ւր պետք է դիմել խնամակալ նշանակվելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի /վարչական շրջան, մարզպետարաններ/ խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրների հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խնամակալ նշանակվել չի կարող, եթե նա դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել:

Հարց 11։Ի՞նչ արտոնություններ ունի խնամակալը:

  • «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` աշխատանքային կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` աշխատանքային uտաժի առկայության դեպքում, աշխատանքային uտաժում հաշվառվում են նաև խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակահատվածը` տաuը տարուց ոչ ավելի:
  • Խնամակալին իր պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետության կողմից փոխհատուցում նախատեսված չէ:
  • «Հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» պատճառական կապով hաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունները և սոցիալական պաշտպանության երաշխիքները:
Հաշմանդամության 2-րդ խումբՀաշմանդամության 3-րդ խումբ
Ընդգրկված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում և օգտվում են անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից,Ընդգրկված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում և օգտվում են անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից,
իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից,իրավունք ունեն օգտվելու 50% զեղչով դեղեր ձեռք բերելու արտոնությունից, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,
ունեն էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու իրավունք,
անվճար պրոթեզաօրթոպեդիկանվճար պրոթեզաօրթոպեդիկ
պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլ պարագաներ) ստանալու իրավունք՝ վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան,պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլ պարագաներ) ստանալու իրավունք՝ վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան,
ունեն ամենամսյա պարգևավճարի իրավունք (48 000 ՀՀ դրամի չափով),ունեն ամենամսյա պարգևավճարի իրավունք (36 000 ՀՀ դրամի չափով),
բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն,բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն,

տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` հետևյալ դեպքերում (100 000 ՀՀ դրամ)՝

1) ամուսնության,

2) տարերային աղետի հետևանքով սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու,

3) նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

4) ընտանիքի անդամի մահվան դեպքերում,

տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` հետևյալ դեպքերում (100 000 ՀՀ դրամ)՝

1) ամուսնության,

2) տարերային աղետի հետևանքով սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու,

3) նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

4) ընտանիքի անդամի մահվան դեպքերում,

հաշմանդամության կենսաթոշակ ստացող, ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը, հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման,հաշմանդամության կենսաթոշակ ստացող, ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը, հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման,
տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում՝ վերականգնողական միջոցառումներ

Հարց 1։Ի՞նչ երաշխիքներ են ամրագրված հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և վերականգնողական բուժման տեսանկյունից:

  • պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում պետական բժշկական հիմնարկներում,
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց և «հաշմանդամ երեխաներին»` ըստ դեղատոմսերի անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձին` 50 տոկոս զեղչով,
  • ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով սպասարկման,
  • հոգեկան առողջության և բժշկասոցիալական վերականգնման ծառայությունների:

Հարց 2։Ու՞ր դիմել հոգեկան առողջության և բժշկասոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու համար:

Հաշմանդամություն ունեցող անձինք հոգեկան առողջության և բժշկասոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու համար կարող են դիմել «Արթմեդ» ԲՎԿ (հասցե՝ ք, Երևան, Ծարավ Աղբյուր 55ա)՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպության (պոլիկլինիկա) համապատասխան ուղեգրի հիման վրա:

4. Խնամքի տրամադրում և սոցիալական սպասարկում

Հարց 1։Որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները, և ում է այն տրամադրվում:

Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Խնամքը տրամադրվում է վերջինիս կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամություն ունեցող անձանց:

Հարց 2։Ինչպիսի՞ ծառայություններ են տրամադրվում տնային պայմաններում:

Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և իրավաբանական խորհրդատվություն:

Հարց 3։Ու՞ր պետք է դիմել տնային պայմաններում սոցիալական սպասարկում ստանալու համար:

Տնային պայմաններում սոցիալական սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմիններ: Սոցիալական աջակցության տարածքային մարմինների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով <114> թեժ գիծ ծառայություն:

Հարց 4։Ինչպե՞ս կարելի է կազմակերպել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների խնամքը և սոցիալական վերականգնումը ցերեկային կենտրոններում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվում է խնամք և սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրում ցերեկային կենտրոնում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար: Կենտրոնը գործում է Երևան քաղաքի Չեխովի 33 հասցեում, հեռախոս՝ 010-42-78-50:

Հարց 5։Ի՞նչ ծառայություններ են մատուցվում «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական կենտրոնում (հասցե՝ ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 17/23ա, ք. Տաշիր, Գագարինի 7, հեռախոս՝ 077-02-30-23) իրականացվող աշխատանքների նպատակն է` ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համայնքում ապրելու իրավունքը, նպաստել կարողությունների հզորացմանը, հմտությունների զարգացմանը, համայնքային կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը, ուսուցանել նրանց կարողություններին համարժեք գիտելիքներ, զարգացնել անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունները, փոխել վերաբերմունքն իրենց խնդիրների և շրջապատում իրենց ունեցած դերի նկատմամբ, օգնել նրանց առավելագույնս իրացնել իրենց կարողությունները, հմտությունները և հնարավորությունները:

Հարց 6։Ի՞նչ ծառայություններ են մատուցվում աուտիզմ ունեցող դեռահասներին և երիտասարդներին «Իմ ուղին» սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի կողմից:

2017 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսական աջակցություն կտրամադրվի «Իմ ուղին» սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնին՝ աուտիզմ ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության և սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրելու նպատակով: Կենտրոնի հետ կարելի է կապ հաստատել 091-42-12-04 հեռախոսահամարով:

Հարց 7։Հատուկ (մասնագիտացված) հաստատություն՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն ընդունվելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:

Փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին պետք է ներկայացնել`
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,
  • խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,
  • անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում` անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,
  • անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը:

5. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովում և մասնագիտական ուսուցում

Հարց 1։Ի՞նչ է ներառական կրթությունը:

Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։

Հարց 2։Ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն ներառական կրթություն իրականացնող դպրոցների վերաբերյալ:

Ներառական կրթություն ունեցող դպրոցների և դրանց հասցեների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանից և ՀՀ մարզպետարաններից:

Հարց 3։Որո՞նք են Երևանում 2016 թվականին ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզները:

ԹիվԱնվանումՀասցեՀեռախոսահամար
1.Թիվ 92 մանկապարտեզՀ. Սվաճյան փողոց010 -72-74-71
2.Թիվ 42 մանկապարտեզՀալաբյան փողոց, շենք 55010-34-11-41
3.Թիվ 78 մանկապարտեզԱռնո Բաբաջանյան փողոց, շենք 139010-72-40-61
4.Թիվ 146 մանկապարտեզՉեխովի փողոց, շենք, 33010-46-21-76
5.Թիվ 160 մանկապարտեզԷզրաս Հասրաթյան փողոց, շենք 5010-28-24-00
6.Թիվ 109 մանկապարտեզՆոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Բակունցի փողոց, շենք 6010-63-65-03
7.Թիվ 114 մանկապարտեզՆոր Նորքի 6-րդ միկրոշրջան, Շոպրոնի փողոց, 2-րդ նրբանցք010-66-57-92

Հարց 4։Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Հարց 5։Ո՞ր դեպքում է անձն ուսումնական հաստատության վճարովի համակարգից տեղափոխվում անվճար համակարգ:

Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ստանալու կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն սահմանվելու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունք և զբաղվածության խթանում

Հարց 1։Ի՞նչ աշխատանքային երաշխիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը:

Աշխատանքի ընդունվելիս հաշմանդամություն ունեցող անձի համար փորձաշրջան չի սահմանվում:

Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամություն ունեցող անձի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը:

Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:

Հարց 2։Ո՞րն է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներից մեկը:

Անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը:

Հարց 3։Սահմանված է արդյո՞ք աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Այո, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով` «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով կազմակերպությունների համար՝ անկախ սեփականության ձևից, սահմանված է քվոտա ՝
  • Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 3 տոկոսի չափով:
  • Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով:

Հարց 4։Ի՞նչ պետական ծրագրեր են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման ուղղությամբ:

  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում,
  • Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում,
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում,
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում,
  • Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում,
  • Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում,
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում,
  • Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում,
  • Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում:

Հարց 5։Ու՞մ պետք է դիմել զբաղվածության խթանման պետական ծրագրերում ընդգրկվելու համար:

Զբաղվածության խթանման պետական ծրագրերում ընդգրկվելու համար պետք է դիմել Զբաղվածության պետական գործակալության 51 զբաղվածության տարածքային կենտրոններ: Տարածքային կենտրոնների հասցեների և հեռախոսահամարների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ <114> թեժ գիծ ծառայության միջոցով կամ այցելելով employment.am կայքէջ:

7. Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներով և տեխնիկական այլ օժանդակ միջոցներով ապահովում

Հարց 1։Ու՞մ է տրամարդրվում պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ և վերակագնման տեխնիկական այլ օժանդակ միջոցներ:

  • հաշմանդամություն ունեցող անձանց,
  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին (այսուհետ նաև՝ սոցիալապես անապահով անձինք),
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
  • Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին.
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) ընտանիքի անդամներին,
  • Երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից:

Հարց 2։Ի՞նչ պարոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներով և վերակագնման տեխնիկական այլ օժանդակ միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց:

Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզներ, օրթեզներ, հաշմանդամի սայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ, սուպինատորներ, սեղմիրաններ, աղեկապեր, լսողական սարքեր,պրոթեզի և օրթոպեդիկ կոշիկներ, կրծքագեղձի պրոթեզներ, քայլակներ, վերին և ստորին վերջույթի պրոթեզների համար գուլպաներ, ձեռնոցներ տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման:

Հարց 3։Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական ի՞նչ պարագաներ են տրամադրվում միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

Հարց 4։Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները պետական պատվերի շրջանակներում /անվճար/ ստանալու համար:

Անձը պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է համապատասխան պարագան տրամադրող կազմակերպություն՝ ներկայացնելով.
  • անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական և նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
  • համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  • հաշմանդամության դեպքում նաև վերականգնողական անհատական ծրագիր (տրվում է տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից),
  • լսողակա սարք ստանալու համար` նաև տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա:

Հարց 5։Ու՞ր պետք է դիմել առաջին անգամ պրոթեզ կամ օրթեզ, ինչպես նաև ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ և տեխնիկական այլ օժանդակ միջոցներ ստանալու անհրաժեշտության դեպքում:

Առաջին անգամ պրոթեզ կամ օրթեզ կամ սահմանված ժամկետից շուտ որևէ պարագա, կամ պարագայի ստացման հետ կապված վիճելի հարցերի դեպքում պետք է դիմել «Բուժատեխնիկական հանձնաժողով»: Հանձնաժողովը քաղաքացիներին ընդունում է ամեն երեքշաբթի` ժամը 11:00-ին, «Արթմեդ» բժշկական կենտրոնի 3-րդ հարկում (հասցեն` ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55ա): Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում տրամադրում է եզրակացություն` պարագա հատկացնելու հնարավորության վերաբերյալ:

Հարց 6։Ո՞ւմ են անվճար տրամադրվում Եվրոպական երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքեր ձեռք բերելու պետական հավաստագրեր:

  • Մինչև 18 տարեկան երեխաներին,
  • Մինչև 30 տարեկան հաշմանդամ երեխա կամ հաշմանդամության որևէ խումբ ունեցող անձանց:

Հարց 7։Ու՞մ է անվճար տրամադրվում ԱՊՀ երկրների արտադրության և դրան համարժեք լսողական սարք:

  • 30-ից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց,
  • Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց:

Հարց 8։Ու՞մ է տրամադրվում հաշմանդամի սայլակ:

Հաշմանդամի սայլակ տրամադրվում է միայն 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց՝ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:

Հարց 9։Որո՞նք են պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաների և վերականգնման տեխնիկական այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները:

Թիվ ը/կԱնվանումՕգտագործման ժամկետ
1.Պրոթեզներ
1)ստորին վերջույթների պրոթեզներՄեծահասակներին` երեք տարի
Երեխաներին` մեկ տարի
2)վերին վերջույթների պրոթեզներՄեծահասակներին` չորս տարի
Երեխաներին` երկու տարի
3)օրթոպրոթեզներՄեծահասակներին` երկու տարի
Երեխաներին` մեկ տարի
2.ՕրթեզներՄեծահասակներին` մեկ տարի
Երեխաներին` վեց ամիս
3.ՍեղմիրանՄեծահասակներին` երկու տարի
Երեխաներին` վեց ամիս
4.Աղեկապ (ծնկակալ, ռեկլինատոր)Մեկ տարի
5.Կոշիկներ
1)պրոթեզի (տարեկան` երկու զույգ)Մեկ տարի
2)օրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ)Մեկ տարի
6.Վերականգնման տեխնիկական միջոցներ
1)ձեռնափայտ` մեկ լրացուցիչ ռետինովԵրկու տարի
2)հենակ` մեկ լրացուցիչ ռետինովԵրկու տարի
3)սուպինատոր/ներդիրՄեծահասակներին` մեկ տարի
Երեխաներին` վեց ամիս
4)կրծքագեղձի պրոթեզՄեկ տարի
5)ԱՊՀ երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքԵրեք տարի
6)եվրոպական երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարք ձեռք բերելու հավաստագիրՀինգ տարի
7)հաշմանդամի սայլակԵրեք տարի
8)փոքր տրամաչափի սայլակԵրկու տարի
9)քայլակներՄեծահասակներին՝ երեք տարի
Երեխաներին` երկու տարի
6.Աչքի պրոթեզՄեծահասակներին` երկու տարի
Երեխաներին` մեկ տարի
7.Ձայնաստեղծ սարքՀինգ տարի

Հարց 10։Ու՞ր պետք է դիմել պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ և վերակագնման տեխնիկական այլ օժանդակ միջոցներ ստանալու համար:

Վերը նշված պարագաները տրամադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Այդ կազմակերպությունների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «114» թեժ գիծ ծառայություն կամ այցելելով mlsa.am կայքէջ:

8. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ ծրագրեր

Հարց 1։Ի՞նչ ծրագրեր են իրականացվում տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում է հատուկ տառատեսակներով (բրայլյան) գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ մատչելի և հասանելի եղանակով: Ծրագրերից օգտվելու համար պետք է դիմել «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ կամ այցելել Հայաստանի ազգային գրադարանի «Արև» ընթերցասրահ:

Հարց 2։Ինչպե՞ս մասնակցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող սայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար մրցույթին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:

Հարց 3։Ովքե՞ր և ի՞նչ պայմաններով կարող են օգտվել Երևան քաղաքում ավտոկայանատեղերից անվճար օգտվելու արտոնությունից:

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձինք կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձինք ավտոկայանատեղերից անվճար օգտվելու համար կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:

Հարց 4։Ինչպե՞ս տեղեկություն ստանալ Երևան քաղաքում գործող հարմարեցված ավտոբուսների մասին:

Տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների երթուղիների, չվացուցակի մասին և այլ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 011-67-44-28 հեռախոսահամարով:

9. Օրենսդրություն

Հարց 1։Որո՞նք են հաշմանդամության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը:

ա. ՀՀ օրենքներ

  • «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք - 1993թ.,
  • «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք - 2005թ.,
  • «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք - 2013թ.:

բ. ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներ

  • ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին N 1 արձանագրային որոշում,
  • ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին» N 20-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 1527-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հասատատելու մասին» N 730-Ն որոշում:

գ. Միջազգային իրավական նորմեր

Օգտակար հղումներ՝

Թեժ գծեր և օգտակար հեռախոսահամարներ

ՀՀ կառավարության քաղաքացիների դիմում-բողոքների թեժ գիծ՝ 010-52-70-00

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114

ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 010- 52-88-72

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ՝ 116

ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 010-29-46-99

ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ 010-52-73-43

Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների նամակների և դիմում-բողոքների թեժ գիծ՝ 010-514152

ՀՀ ԲՍՓ գործակալության թեժ գիծ՝ 010-65-06-08

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն՝ 010-23-40-37

Նախարարությունների կայքէջեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - www.mlsa.am

ՀՀ առողջապահության նախարարություն - www.moh.am

ՀՀ արդարադատության նախարարություն - www.justice.am

ՀՀ արտաքին գործերի նախարարություն - www.mfa.am/hy/

ՀՀ բնապահպանության նախարարություն - www.mnp.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - www.minagro.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն- www.mineconomy.am

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն - www.minenergy.am

ՀՀ կրթության և գիտության նախարարություն - www.edu.am

ՀՀ մշակույթի նախարարություն - www.mincult.am

ՀՀ պաշտպանության նախարարություն - www.mil.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն - www.msy.am

ՀՀ սփյուռքի նախարարություն - www.mindiaspora.am

ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարություն - www.mta.gov.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն - www.mtc.am

ՀՀ ֆինանսների նախարարություն - www.minfin.am

ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների կայքէջեր

Ազգային անվտանգության ծառայություն - www.sns.am

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե - www.cadastre.am

Պետական եկամուտների կոմիտե - www.petekamutner.am

Պետական գույքի կառավարման վարչություն - www.privatization.am

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն - www.aviation.am

ՀՀ ոստիկանություն - www.police.am

ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտե- www.mud.am

ՀՀ մարզպետարանների կայքէջեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան- aragatsotn.mtad.am

ՀՀ Արարատի մարզպետարան- ararat.mtad.am

ՀՀ Արմավիրի մարզպետարան -armavir.mtad.am

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան - gegharkunik.mtad.am

ՀՀ Լոռու մարզպետարան - lori.mtad.am

ՀՀ Կոտայքի մարզպետարան- kotayk.mtad.am

ՀՀ Շիրակի մարզպետրան -shirak.mtad.am

ՀՀ Սյունիքի մարզպետարան -syunik.mtad.am

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան - dzor.mtad.am

ՀՀ Տավուշի մարզպետարան - tavush.mtad.am